Under development Discussed 13.11.2019 - 28.11.2019 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը: 5 0 0 11208
Discussed 13.11.2019 - 28.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նախագծով ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը կսահմանվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 111-Ն որոշմամբ: 1 0 0 6739
Discussed 12.11.2019 - 10.12.2019 «Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության: Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել. Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։ 7 2 9 14916
Under development Discussed 12.11.2019 - 03.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի ընդունմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված դրույթներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համապատասխան կարգավորումների և դրույթների սահմանումն ու հստակեցումն է` ըստ գործունեության համապատասխան ոլորտների : 4 3 0 7469
Discussed 11.11.2019 - 26.11.2019 «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին: Միաժամանակ հստակեցվում է լիազորված մարմինը: 3 1 0 6489
Under development Discussed 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-100-Ն օրենքի ընդունմամբ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով: 3 0 0 6762
Under development Discussed 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։ Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով: 5 2 5 8174
Discussed 08.11.2019 - 28.11.2019 Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձևով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաև իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը: 17 2 34 21873
Discussed 08.11.2019 - 24.11.2019 «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: 1 1 0 7882