Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 15.02.2019 - 03.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում փոփոխություն կատարելու վերաբերյալ
0 6835

Discussed 15.02.2019 - 03.03.2019

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին« Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
1 11065

The draft has been accepted

Discussed 14.02.2019 - 01.03.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 09.10.2018 - 25.10.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
1 9323

Under development

Discussed 12.02.2019 - 27.02.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԱԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի  2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգիչը ընդունել նոր խմբագրությամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի N874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2013 թվականին ընդունումից մինչ օրս տնտեսական զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած նոր տնտեսական գործունեության տեսակների դասակագչում ներառման, ինչպես նաև կիրառման ընթացքում ի հայտ եկած բացթողումների շտկման անհրաժեշտությամբ: Դասակարգչի փոփոխությունները, որոնք իրականացվել են բացառապես ազգային 5-րդ նիշի մակարդակով, միտված են Դասակարգչի կատարելագործմանը, ինչպես նաև ազգային տնտեսության առանձնահատկություններն առավել լիարժեք արտահայտմանը:
0 10782

The draft has been accepted

Discussed 12.02.2019 - 28.02.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը:
82 29371

Discussed 12.02.2019 - 27.02.2019

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:
3 9282

Discussed 11.02.2019 - 26.02.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ         Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելվածի 62-րդ կետը լրացնել դրույթով, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի այդ տարածքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն անցկացնելուց հետո, ապահովելով այդ հողերի վրա սահմանված ռեժիմին հակասող ցանկացած գործունեության բացառում:
0 8057