Discussed 09.12.2021 - 27.12.2021 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում առկա վրիպակները և այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել օրենքի կիրառման արդյունավետության վրա։ 0 5809
Located in RA Government Discussed 25.10.2021 - 10.11.2021 <<Բարձրագույն կրթության և գիտության մասին>> օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար։ 2226 3237 16 21572
Discussed 19.10.2021 - 03.11.2021 ՛՛Նախադպրոցական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ՝ մասնավորապես հավելվածի 8-րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ 1 0 0 5308
Discussed 30.08.2021 - 28.09.2021 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների լիցենզավորման վերաբերյալ 0 0 0 5186
Discussed 04.06.2021 - 20.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով լիարժեք կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման իրավահարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, բացի առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաև միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ ներկայիս Օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի նպատակահարմար է Օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Ուստի առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․2․ մասով հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով:»։ Նախագծով նախատեսվում են նաև լրացումներ կատարել Օրենսգրքի 25-րդ հոդվածում հետևյալ հիմնավորմամբ․ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի պանդեմիայի առաջացումը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան և պատերազմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Պանդեմիայի և պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց այնպիսի անկանխատեսելի իրավիճակներում, որոնց լուծումը օրենսդիրը չէր կանխատեսել: Այսպես, Ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որևէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել և հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Միևնույն ժամանակ, պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների, ընդհուպ` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունման: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ: Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում առաջացած հանգամանքների հիմքով, այդ հանգամանքների ժամկետով պարտավորությունների կատարման հետաձգումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն էլ անհրաժեշտ է ամրագրել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն: 0 0 0 7018
Under development Discussed 03.06.2021 - 19.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները։ 1 0 0 5839
Under development Discussed 20.05.2021 - 05.06.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 2 2 3 5965
Discussed 11.05.2021 - 28.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են․ - ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. - անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. - նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները: 26 48 49 23647
Discussed 21.04.2021 - 11.05.2021 «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայումս էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի թվում առկա են այնպիսիք, որոնք համաձայն գործող Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքի պահանջների, չեն կարող հանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր և հետևաբար, չեն կարող գրանցվել ոլորտի կանոնակարգումն իրականացնող համակարգող մարմնի կողմից վարվող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում:Միևնույն ժամանակ 2018թ․-ին «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնին իրավասություն է տրվել մշակելու և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոններ ու պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր (հոդված 5.1; մաս 2; կետ բ), որոնք կարող են չհանդիսանալ որպես տեխնիկական կանոնակարգեր։Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրսբերման ու դրանց փոխարինող իրավական ակտերի ընդունումից հետո, էներգետիկայի բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար: 2 1 0 5325