Under development Discussed 18.06.2018 - 03.07.2018 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ: Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում: Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ: 6 0 0 9586
Discussed 12.04.2018 - 30.04.2018 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ¬ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ¬ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ¬ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ¬ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ¬ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ¬ԳԵ¬ՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ¬ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ¬ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241 օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-242 օրենքների ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի 29 հունվարի N 50 –Ա որոշման 1-ին կետի պահանջով: 4 0 1 13407
Under development Discussed 07.04.2018 - 23.04.2018 ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը: 0 0 11 9307
Discussed 05.12.2017 - 20.12.2017 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին և ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների և այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ և կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը: 5 1 0 10951
The draft has been accepted Discussed 01.11.2017 - 17.11.2017 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը 0 0 0 11301
Discussed 18.05.2017 - 03.06.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԵՂԱԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղագիրքը (ֆարմակոպեա)` դեղագրքային հոդվածների, դեղերի և դրանց բաղադրատարրերի որակը վերլուծելու, հսկելու մեթոդների և այլ չափորոշիչ պահանջների ժողովածու է, որտեղ նկարագրված են դեղերի և դրանց բաղադրատարրերի որակի ցուցանիշները և հսկելու մեթոդները: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և կիրառվող դեղերի, դրանց ակտիվ և օժանդակ բաղադրատարրերի, տարայի և խցանափակման նյութերի որակը պետք է համապատասխանի դեղագրքերի պահանջներին: Հայաստանի Հանրապետությունում կարող են գրանցվել, արտադրվել, իրացվել միայն որակի միանման պահանջներին համապատասխանող դեղեր: Այդ միասնականությունը ապահովվում է նաև գործող դեղագրքերի ցանկը հաստատելու միջոցով, քանի որ ցանկում ընդգրկված դեղագրքերը միջազգայնորեն ներդաշնակեցված են և պարունակում են դեղի որակի նկատմամբ համարժեք պահանջներ, ներառյալ՝ միասնական չափման միավորներ, ընդհանուր պահանջներ որակի հսկման լաբորատորիաների սարքերի, սարքավորումների նկատմամբ, ընդհանուր պահանջներ ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, քիմիական, կենսաբանական և այլ վերլուծության մեթոդների նկատմամբ, ինչպես նաև միանման պահանջներ ստանդարտ նմուշների նկատմամբ: «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի հիման վրա և ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N 736-Ա որոշման հավելվածի 1-ին կետի և պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը սահմանելու անհրաժեշտությամբ: 3 0 0 9730