Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 02.06.2020 - 13.07.2020

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ) Նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին կարգի ընդունումը վերապահել ՀՀ կառավարությանը:  Նախագծով կարգավորվում են հիմնական հասկացությունները, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին դիմում ներկայացնելու փաստաթղթերի ցանկը, դիմումի մերժման հիմքերը, պետական տուրքը: Գործող կարգերի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության (նոտարական, ՔԿԱԳ, դատարանի, հարկադիր կատարման ծառայության փաստաթղթեր) և Արտաքին գործերի նախարարության (դատվածության առկայության/բացակայության, կրթական հաստատությունների փաստաթղթէեր ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլի գործընթացի, ձևանմուշի միասնական մոտեցում ձևավորելու նպատակով առաջարկվում է գործընթացը վերապահել մեկ մարմնին՝ Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախատեսվում է հետագայում ընդլայնել ապոստիլով հաստատվող փաստաթղթերի ցանկը: Այդ նպատակով պետական մարմիններին և պաշտոնատար անձանց պարտավորեցվում է ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնել իրենց փաստաթղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց տվյալները, ստորագրության և կնիքների նմուշները, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները՝ նշված փաստաթղթերը ապոստիլով հաստատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Օրենքի նախագիծը ընդունելուց հետո նախատեսվում է ընդունել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ամբողջ գործընթացը  կարգավորող (մանրամասն նկարագրությունով) ենթաօրենսդրական ակտ:  
0 8652

Under development

Discussed 01.06.2020 - 16.06.2020

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվա­կանի օգոս­տոսի 8-ի N72 որոշ­ման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխա­տանք­ների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնա­կա­նաց­ման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը:  
0 9431

Under development

Discussed 01.06.2020 - 16.06.2020

«Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից: Սույն նախագծի ընդունմամբ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողներիի ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:
0 9109

The project has not been accepted

Discussed 01.06.2020 - 16.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով։ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
0 7179

Discussed 01.06.2020 - 19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման անհրաժեշտությամբ: Ծրագրի իրականացումը թույլ կտա կազմել նաև առավել վտանգված որմնանկարների ցանկ, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
0 6841

The draft has been accepted

Discussed 27.05.2020 - 11.06.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները:
0 8965

Under development

Discussed 27.05.2020 - 11.06.2020

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ: Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:
11 21410

Under development

Discussed 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը:
0 6799

Under development

Discussed 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար կվերացվեն հավելյալ խոչընդոտները, կբարձրանա ոստիկանությունում ծառայության նկատմամբ գրավչությունը, որը կնպաստի թափուր հաստիքների համալրման խնդրի կարգավորմանը:
0 7242