Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.05.2017 - 15.06.2017

«Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին (Ցանկ)  հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի (Նախագիծ) հիմնական նպատակն է  սահմանել գործողությունների և միջոցառումների իրականացման ժամանակացույց:
0 9335

The draft has been accepted

Discussed 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
0 8817

Discussed 16.02.2017 - 05.03.2017

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Հայեցակարգում նախ ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: 
0 9983

Under development

Discussed 15.02.2017 - 20.05.2017

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման կառավարման ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղությամբ:
0 8624

The draft has been accepted

Discussed 01.02.2017 - 16.02.2017

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշում «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:
0 11723