Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.11.2022 - 13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2579

Discussed 23.11.2022 - 08.12.2022

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծաղկաձորի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Ծաղկաձոր համայնքի  տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի  դրույքաչափերը սահմանելու մասին » Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:Շահագրգիռ անձինք Ծաղկաձոր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում ( www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (meria@tsakhkadzor.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Ծաղկաձորի համայնքապետարան : Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0223 6 04 02 հեռախոսահամարով:
0 3109

Discussed 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգերի տվյալները և մասնավորապես համայնքի նկատմամբ դրամական պարտավորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվական բազաները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հանրային տվյալների այն բազաների ցանկում, որոնցում առկա տվյալները պետք է փոխանցվեն վարկային բյուրոներին, մինչդեռ այդ տվյալները կարող են օգտագործվել քաղաքացու ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կազմելու, ըստ այդմ նաև վերջինիս վարկունակությունը ճշգրիտ որոշելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղական հարկերի, տուրքերի, վճարների, ինչպես նաև համայնքի նկատմամբ այլ հիմքերով առկա դրամական պարտավորությունների մասին տվյալները պարունակող բազաները կներառվեն հանրային տվյալների այն բազաների շարքում, որոնցից տվյալները տրամադրվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյին։ Նշված տվյալների փոխանցումը կնպաստի բանկերի և այլ վարկային կազմակերպությունների կողմից անձանց վարկունակության ավելի համապարփակ ստուգմանը, ինչպես նաև հանրության ֆինանսական կարգապահության բարձրացմանը:
0 3476

Discussed 18.11.2021 - 03.12.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:
0 4275

Discussed 07.09.2021 - 23.09.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:
0 5008

Discussed 17.06.2021 - 03.07.2021

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
0 5085