Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.02.2021 - 21.02.2021

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրավական ակտի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­­ներ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթաց­քում ծագած խնդիրների լուծումն է:
0 5542

The project has not been accepted

Discussed 10.09.2020 - 25.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 686-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված` «Հայաստանի Հան­րա­պե­­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայ­մա­նավորված ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ համա­պատասխան փոփոխությունների կատարումն է:
0 6153

The project has not been accepted

Discussed 10.09.2020 - 25.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ըն­դուն­ված` «Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայ­մա­նավորված ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է:
0 5891

Under development

Discussed 19.08.2020 - 04.09.2020

««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում և կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ: Հաշվի առնելով, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք:
0 6604

Discussed 18.06.2020 - 03.07.2020

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը:
0 6995

Discussed 16.06.2020 - 02.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:
0 7491

Discussed 19.05.2020 - 04.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կապահովեն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն։
0 6238

Under development

Discussed 19.03.2020 - 04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները կծանուցվեն էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եղանակով: Իսկ 2-րդ լրացմամբ ակնկալվում է սահմանել Օրենսգրքով բացառություն, դեպք, որի պայմաններում հնարավոր կլինի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման:  
2 7621

Located in RA National Assembly

Discussed 09.03.2020 - 25.06.2020

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց  հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով: Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին։ Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում։ Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։          Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։          Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  նախատեսվող փոփոխությունով և լրացումով պայմանավորված  կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում  լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի  գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի և հաշմանդամ մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է և դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային և խոցելի խմբի մարդկանց համար գործընթացը և լուծել նրանց համար  որոշակի սոցիալական խնդիրներ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար:
6 10865