Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 1830

Discussed 24.11.2023 - 09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին »  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 9-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնելՏաշիրիհամայնքապետարան: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
0 1943

The draft has been accepted

Discussed 20.11.2023 - 05.12.2023

«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
9 6488

The draft has been accepted

Discussed 14.11.2023 - 06.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող գումարների ավելացմամբ կամ պակասեցմամբ:
0 1596