Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

03.03.2026 18.03.2026
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը: Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝ -     տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը, -     օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում, -     ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։ Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:
Մնաց {days} օր
0 418

03.03.2026 18.03.2026
«Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցն է, որը, ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2030 թվականների գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում» 1․1․2 միջոցառման, առաջարկվում է հաստատել Կառավարության որոշմամբ։ Ուեցույցը պատասխանատու բոլոր դերակատարներին տրամադրում է ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ընդհանուր հենք, միասնական մոտեցում, գործընթացները համակարգելու և իրականացնելու համար անհրաժեշտ գործելակերպի ու գործիքների ամբողջություն։
Մնաց {days} օր
0 410

03.03.2026 18.03.2026
««Ազատ տնտեսական գոտիների մասին»» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    Սույն օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է`  2011 թվականի մայիսի 25-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» N ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման և ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական ակտի լավարկման, հնարավոր երկիմաստությունների բացառման, Օրենքի հստակեցման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների շահագործողների գործունեության վերաբերյալ հնարավոր ոչ արժանահավատ տեղեկատվության ստացման հնարավորինս բացառման անհրաժեշտությամբ։   Նախագծով սահմանվում է Օրենքի շրջանակներում աուդիտորական եզրակացության հասկացությունը, ներկայացվում է շահագործողների համար աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջ, ինչպես նաև սահմանվում են վերջինիս ներկայացման առնչությամբ ծագող հարաբերություները։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դրույթ՝ համաձայն որի ազատ տնտեսական գոտիների շահագործողների կողմից ներկայացված հերթական հայտարարագրերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին (այսուհետ՝ Հանձնաժողով) և Հանձնաժողովի կազմում ներառված մարմիններ։ Սույն Նախագծով հստակեցվում են Հանձնաժողովի, լիազոր մարմնի լիազորությունները, գործառույթները։ Նախագծով հստակեցվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչի, շահագործողի կողմից գործունության իրականացման ժամկետի հաշվարկումը, սահմանվում գործունեության ժամկետի երկարաձգման դրույթ, ժամկետի երկարաձգման համար հայտի ներկայացման ժամկետները։ Միաժամանակ, Նախագծով ազատ տնտեսական գոտու շահագործողի և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև ապրանքի մատակարարումը սահմանափակող դրույթը, փոխարինվում է ապրանքի Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու պայմանով թույլատրելի դառնալու դրույթով։ Նախագծով նաև հստակեցվում են թե´ առանց Կառավարության որոշման՝ իրավունքի ուժով, թե´ Կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների գործունեության դադարեցման հիմքերը և դեպքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու ազատ տնտեսական գոտիների գործունեության ոլորտում առկա հնարավոր խնդիրները և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը նպաստելուն։
Մնաց {days} օր
0 363

03.03.2026 18.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունումը կնպաստի կարգավորելու զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին վերաբերող առկա բացերը և խնդիրները, հստակեցնելու ձևակերպումները
Մնաց {days} օր
0 233

03.03.2026 18.03.2026
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը: Ընդունման դեպքում նաև ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:  
Մնաց {days} օր
1 496

03.03.2026 18.03.2026
Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է երրորդ երկրներից ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։    
Մնաց {days} օր
0 232

03.03.2026 19.03.2026
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ
Մնաց {days} օր
0 222
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: