Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.12.2020 - 13.01.2021

ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մերուժան Կարապետի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
0 5239

Discussed 29.12.2020 - 13.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­ման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանփակումների և հետագայում պատերազմական դրության արդյունքում 2020 թվականին նախատեսված վիճակախաղերի հերթական խաղարկությունները հետաձգվել են, մինչդեռ կառավարության 30.04.2020թ. N650-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հունիսի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին:
0 4643

Discussed 25.12.2020 - 11.01.2021

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1500-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար արդյունավետ կերպով իրականացնելու օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։
0 6175

Discussed 25.12.2020 - 11.01.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ նախագծով հնարավորություն է տրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինքնուրույն կազմակերպել աշխատակազմի ձևավորման գործընթացները՝ սահմանելով մրցութային կարգ՝ հաշվի առնելով քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները և պահպանելով գործընթացի նկատմամբ օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։
0 5478

Discussed 24.12.2020 - 08.01.2021

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով սահմանվում է տարբեր նպատակային նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունությունը (երկրաշարժադիմացկունությունը) բարձրացնելու ուղղությամբ իրականացվող ծրագրերում շենքերը ներառելու առաջնայնության չափորոշիչները:
2 5542

Discussed 24.12.2020 - 08.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության     և    գիտության    բնագավառներում     նշանակալի     նվաճումներ    ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության  2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 2-ում տեղ գտած ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության  անհրաժեշտությունից:
0 5639

Under development

Discussed 24.12.2020 - 21.01.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԳԻԿ ԶՈՀՐԱԲԻ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Սպորտային մարմնամարզության ՀՀ հավաքական թիմի անդամ  Գագիկ Զոհրաբի Խաչիկյանին տարկետում տալու մասին 
0 4676

Discussed 24.12.2020 - 08.01.2021

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ներպետական փոստային ծառայությունների մատուցման դեպքում սահմանել միատեսակ պայմաններ բոլոր մատուցողների համար, բացառելով խտրականությունն ու անհավասար մրցակցային պայմանները, ինչպես նաև կսահմանվեն հանրային փոստային ցանցին վերաբերվող պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրավաչափ և տրամաբանական տարբերակում մտցնել փոստային բաժանմունքների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև:
0 5262