Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.08.2024 - 10.09.2024

ՀՀՇՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿՈՇՏ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ» ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն վերաբերում է տարբեր կարգերի նոր կառուցվող և վերակառուցվող ընդհանուր օգտագործման ճանապարհների, արտադրական ձեռնարկությունների մոտեցման ճանապարհների և բնակավայրերի փողոցների  կոշտ ճանապարհային պատվածքների նախագծմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը։
0 671

Discussed 23.08.2024 - 07.09.2024

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման, օրենքով սահմանված մի շարք դրույթների հստակեցման, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դրույթների հետ հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործընթացների պարզեցման, իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում։ Միաժամանակ, նախատեսվում են օրենքով սահմանված անձանց առանձին կատեգորիաների (օրինապահ տնտեսվարողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, մաքսային ներկայացուցիչներ) առավել արդյունավետ գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված անձանց նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացումն ապահովող դրույթներ։
0 974

Discussed 23.08.2024 - 13.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյուն­քում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որո­շումը:
0 1038

Located in RA Government

Discussed 23.08.2024 - 07.09.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։ Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։
0 1264

Under development

Discussed 23.08.2024 - 07.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և կից ՀՀ կառավարության որոշումների նախագծեր։ նախագծերի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության կազմում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումները ՆԳՆ տեղափոխելու և դրանով իսկ ոստիկանության ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացի կազմակերպմամբ։
0 835

Under development

Discussed 22.08.2024 - 10.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:
1 1613

Discussed 22.08.2024 - 06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 936

Discussed 22.08.2024 - 11.09.2024

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» կարգավորում է մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգում դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:
0 848