Discussed 11.04.2022 - 26.04.2022 ՀՀՇՆ 31-03.02- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է նախադպրոցական հաստատությունների շենքերի առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական արդի լուծումներ: 5 0 0 4453
Discussed 29.11.2021 - 14.12.2021 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ Սույն կարգով սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) մանկավարժական աշխատողի թափուր տեղի (այսուհետ` թափուր տեղ) համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: 6 2 8 10853
Discussed 19.10.2021 - 03.11.2021 ՛՛Նախադպրոցական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ՝ մասնավորապես հավելվածի 8-րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ 1 0 0 5339
Discussed 14.10.2021 - 29.10.2021 Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` Հավակնորդ) համար վերապատրաստող կազմակերպության ըտրության, վերապատրաստման կազմակերպման և իրականացման, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները: 13 3 4 12152
Discussed 19.04.2021 - 04.05.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերի համապատասխանեցումը գործող օրենսդրությանը և նախադրպրոցական կրթության բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ իրականացման ապահովումը: 4 1 0 5606
Discussed 25.03.2021 - 09.04.2021 ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշմամբ սահմանվում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները։ 7 0 2 8874
Discussed 25.03.2021 - 09.04.2021 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: 9 0 3 10578
Discussed 10.03.2021 - 26.03.2021 «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝ որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն: 4 0 9 19316
Discussed 31.12.2020 - 15.01.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները: 6 1 5 9403