Discussed 28.06.2017 - 14.07.2017 «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ նախատեսվել է ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծվող երկրորդ ավտոմեքենայի համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, ֆիզիկական անձանց կողմից 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարների հաշվարկման բազայի նվազեցում չհարկվող՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում հաշվառված ավտոմեքենաների օգտագործման հնարավորություն նաև տվյալ անձանց կողմից լիազորված անձանց կողմից, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների՝ առանց իրավատիրոջ դիմումի բացթողման կասեցման հնարավորության վերացում, 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորության ամրագրում, 4) մաքսավճարների վճարման ժամկետների փոփոխություն (մաքսային հայտարարագրերի ներկայացմանը զուգահեռ վճարելու փոխարեն նախատեսվել է դրանց վճարում մինչև ապրանքների բացթողումը), 5) պարզեցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները, 6) հստակեցնել ժամանակավոր ներմուծման և արտահանման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման պայմանները, 7) Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնների, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևի և դրա լրացման կարգի, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի մեթոդաբանության, «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգի, հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման կարգի, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման ընթացակարգի սահմանման իրավասության վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, 8) չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևի և ընդունման կարգի, ինչպես նաև վերամշակման ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգի սահմանման իրավասության վերապահում վերադաս մաքսային մարմնին, 9) պայմանական բացթողնված, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների հստակեցում, 10) մաքսավճարների սահմանում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման, չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման, ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար: 2 0 0 14064
Under development Discussed 20.03.2017 - 05.04.2017 «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները: 1 3 7 19264
The draft has been accepted Discussed 16.02.2017 - 20.03.2017 «Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունների սահմանմանը: 0 0 0 9927