Under development Discussed 18.06.2018 - 03.07.2018 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ: Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում: Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ: 6 0 0 9585
Under development Discussed 07.11.2017 - 24.11.2017 ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Սույն որոշման ընդունման նպատակն է կազմակերպությունների մրցանակաբաշխության հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների լուծումը և կառավարության կազմի փոփոխությունների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը: 1 2 0 8108
Under development Discussed 07.11.2017 - 25.11.2017 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ: 0 2 0 8503
Under development Discussed 07.11.2017 - 24.11.2017 «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ԵԱՏՄ միանալու պայմանագրերում առկա մի շարք փոփոխությունների և փոփոխությունների հետ: 2 1 0 8411