Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 15.11.2019 - 01.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշմամբ, որի համաձայն «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառուման մեջ  կատարվել է բյուջետային գլխադաս և ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն, արդյունքում` ծրագրի իրականացումը և դրա համար նախատեսված բյուջեն վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
0 7458

Discussed 31.10.2019 - 17.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                Նկատի ունենալով, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքոi էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին:
0 6712

The draft has been accepted

Discussed 13.09.2019 - 29.09.2019

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին 2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահվելով նոր գործառույթներ, որից ելնելով էլ վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի թիվ 660-Լ որոշմամբ աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198:  Թերֆինանսավորման ռիսկից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափով կատարել վերաբաշխում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից   2019 թվականին հատկացնելով 39,8 մլն. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով և 11,9 մլն.  դրամ` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, ընդհանուրը` 51,8 մլն. դրամ:
0 7023

The draft has been accepted

Discussed 13.09.2019 - 29.09.2019

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Ելնելով նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019թ գործող բյուջետային  ծրագրերի մեջ, իրականացնելով միջծրագրային վերաբաշխումներ:
0 7290

Discussed 10.07.2019 - 26.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ վերջինիս գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։
1 7941

Under development

Discussed 20.03.2018 - 04.04.2018

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կծառայի որպես ուղղորդիչ միջոց՝ մանկապատանեկան մարզադպրոցներում (անկախ գերատեսչական պատկանելությունից) միասնական կանոնադրական նպատակներով առաջնորդվելու համար:
0 8326

Under development

Discussed 13.03.2018 - 28.03.2018

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Մանկապատանեկան մարզադպրոցի օրինակելի հաստիքացուցակի մշակումը պայմանավորված է հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցների համար միասնական քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ:
0 8070