Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 29.03.2022 - 14.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կկազմակերպվեն ավելի վաղ տարիքից:
0 3264

Under development

Discussed 25.03.2022 - 12.04.2022

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԾԱՂԿԱՁՈՐԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան  լեռնադահուկային  մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը
51 6682

Under development

Discussed 02.09.2021 - 22.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Գյումրու ծանրամարտի  մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ,  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց»» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2021 թվականի հունիսի 23-ի նիստի որոշմամբ
0 4091

Under development

Discussed 26.08.2021 - 15.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշման մշակմանy (մասնավորապես՝ ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվելու տարիքի, մարզագույքից միաժամանակ օգտվողների թվի, մարզակառույցների չափերի և այլնի) մասնակցել են տարբեր ոլորտների հմուտ մասնագետներ: Ներկայումս հանրապետության համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում չեն պահպանվում որոշմամբ հաստատված չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ պարապողների առողջության, նրանց անվտանգության պահպանման վրա:
0 4180

Under development

Discussed 30.07.2021 - 30.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ գերատեսչական պատկանելության, միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերի  հավասարեցում  
0 4602

Under development

Discussed 19.03.2021 - 11.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Հաշվի առնելով, որ Որոշման հավելվածի 1-ին և 2-րդ մասերով հատկացվող թոշակի չափերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները՝  անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
0 6035

Discussed 15.11.2019 - 30.11.2019

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող մանկապատանեկան մարզադպրոցներում իրականացվող կրթական ծրագրերի և օրենքով սահմանված կարգավորումների համապատասխանեցմամբ:
0 6831

Under development

Discussed 20.09.2019 - 10.10.2019

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի բնագավառի զարգացման երկարաժամկետ հեռանկարի  ապահովման ուղիների և միջոցների որոշումն ու սահմանումը։
0 8406

Discussed 17.09.2019 - 02.10.2019

««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումը կհանգեցնի մարզական գործունեություն իրականացնող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ողջ գործընթացի, տնօրեններին ներկայացվող պահանջների հստակեցմանը և դրանց համապատասխանեցմանը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների համար գործող կարգին: «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացը:
0 8510