Discussed 25.03.2024 - 12.04.2024 ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմամբ: 6 10 0 1952
The draft has been accepted Discussed 01.03.2024 - 16.03.2024 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել շուրջ 1000 հանրային ծառայողի համար և սույն նախագծով կանոնակարգվում է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող գույքերի վաճառքի հետ կապված հարցերը: 46 5 0 2803
Discussed 26.02.2024 - 12.03.2024 Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել առաջիկա տարիներին հարկային վարչարարության բարեփոխումների, հարկային մարմնի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները, նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված հարկային վարչարարության բարեփոխումների ուղենիշները։ 21 5 0 2333
The draft has been accepted Discussed 13.02.2024 - 28.02.2024 «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 2 6 7 1606
Under development Discussed 05.02.2024 - 20.02.2024 «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024-2026 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 28 5 0 2379
Discussed 08.01.2024 - 23.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր: 2 10 0 1770
Discussed 04.01.2024 - 24.01.2024 Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ 8 2 0 2964
Discussed 15.12.2023 - 30.12.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում զարգացման ծրագրերի ձևաչափին ներկայացվող պահանջները որոշ դեպքերում ընդհանրական են, ուղղված են ոչ միայն հաստատության զարգացմանը, այլ պարունակում են հաստատության ներկա վիճակի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց՝ զարգացման ծրագրում ներառելու նպատակահարմարությունը հիմնավորված չէ: Սույն փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պահանջներն այնպես, որ զարգացման ծրագրում արտացոլված լինեն հաստատության գործունեության կարևորագույն ուղղությունների վերլուծությունները, ինչպես նաև առաջիկա 5 տարիներին զարգացման ուղղությունները՝ հստակ նպատակներով, խնդիրներով և գործողություններով: Առաջարկվում է փոփոխել նաև զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության ձևաչափը և դրան ներկայացվող պահանջները՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով զարգացման ծրագրի ձևաչափին: 2 2 8 2927
Under development Discussed 14.12.2023 - 29.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովմամբ: 2 4 0 2696