Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 03.09.2024 - 18.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործող կանոնադրությունը, կհաստատվի նոր կանոնադրությունը, ինչը հնարավորության կտա ՊՈԱԿ-ը գրանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու համար։
0 1148

Under development

Discussed 02.09.2024 - 17.09.2024

«ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1061-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով սահմանելով փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման նոր կարգ։
0 1216

Discussed 02.09.2024 - 17.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի կիրարկումը, հստակեցնել ռեգիստրում գրանվող սուբյեկտների կազմը, ավելացնել պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի առկայությունը ռեգիստրում։
0 1129

Discussed 02.09.2024 - 17.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք․ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները․ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները․ հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։
0 933

Discussed 30.08.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման համատեքստում:
1 1198

The project has not been accepted

Discussed 30.08.2024 - 14.09.2024

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ /մաքսային մարմիններ, ֆինանսական գործարքների վերահսկում/ Նախատեսվում է ընդունել ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ մաքսային մարմինների կողմից ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար։
0 1099

Discussed 30.08.2024 - 14.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շրջանակներում ծառայության պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները հնարավորություն կստանան մինչև պարտադիր ծառայության ավարտն անցնելու պայմանագրային զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
2 887

Discussed 30.08.2024 - 19.09.2024

«ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ,  «ՏԱՓԻ ԲԵՐԴ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 685