Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.07.2022 - 14.08.2022

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար:
0 4392

Discussed 29.07.2022 - 13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով թույլ տալ գործունեություն ծավալել նաև մինչև 2014 թվականը (ներառյալ) 8 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետներին` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությաբ: Նշված փոփոխությամբ կլուծվի մի շարք մարզերում առկա կադրային խնդիրը, քանի որ համապատասխան կադրերի պակասն առկա է մի շարք բժշկական հաստատություններում: Լիցենզավորման գործընթացում հաճախակի հանդիպում են խնդիրներ կապված հիվանդանոցային բաժանմունքների կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական և գույքային հագեցվածության հետ, այսպես` միևնույն բաժանմունքի տարբեր կառուցվածքային տարրեր ներկայացվում են միևնույն շենքի տարբեր հարկերում կամ մասնաշենքերում, ինչն անթույլատրելի է: Առաջարկվում է սահմանել պահանջ, որ նշված դեպքերում առնվազն բժշկի կաբինետը, վիրակապարանը (միջամտությունների կաբինետ), hերթապահ բուժքրոջ կետը պետք է առկա լինեն յուրաքանչյուր հարկում:
0 3225

Discussed 28.07.2022 - 13.08.2022

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ         Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
0 6081

Under development

Discussed 28.07.2022 - 12.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշմամբ նախատեսվել է այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Որոշմամն հավելվածում ներառված բնակարանները նվիրաբերել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց։ Նվիրաբերության գործընթացը կազմակերպելու ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդրահարույց դեպքեր, որի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել որոշման հավելվածում նշված անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու՝ Որոշմամբ սահմանված ժամկետը։
0 3069

Discussed 27.07.2022 - 11.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածներում փոփոխությունների և լրացումների միջոցով դյուրացնել Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգում նույնականացվելու գորընթացը: Ներկայումս 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշմամբ օգտատիրոջ նույնականացման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար, քանի որ քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր: Հաշվի առնելով, որ Կառավարության վերոնշյալ որոշման նպատակներից է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վրա հասնող հետևանքները, բարձրացնել վարորդների զգոնությունը և պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ նպատակի իրագործումը խթանելու համար օգտատիրոջ նույնականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին:
0 2764

Under development

Discussed 27.07.2022 - 11.08.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
0 3736

Discussed 27.07.2022 - 11.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 4156

Discussed 27.07.2022 - 14.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից Adamson ֆիրմայի ձայնային  սարքավորումներ ձեռք բերելու և Մարզահամերգային համալիրը տեխնիկապես վերազինելու ու արդիականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։
0 2898

Under development

Discussed 27.07.2022 - 14.08.2022

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն։ը, ինչպես նաև հարկային պարտավորություններ են սահմանվում տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը։
8 4588