Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.08.2022 - 31.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեռևս 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի N 876-Ն հրամանով հաստատվել և ներկայումս կիրառվում է «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը (ՀԴ-013-2013)» (այսուհետ՝ Գործող դասակարգիչ)։ Սույն դասակարգիչը պարտադիր է կիրառման համար սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման և մշակման ոլորտում: Այն ապահովում է տեղեկատվության միօրինակ կոդավորումը ավտոմատացված համակարգերում և տվյալների հիմնապահեստներում, ինչպես նաև վիճակագրական տվյալների համադրելիությունը ազգային և միջազգային մակարդակներում: Նշված կարգավորումներով հանդերձ, այնուամենայնիվ, անհրաժեշտոություն է առաջացել այն արդիականցանել և համապատասխանեցնել Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» հետ։ «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի նախագիծը մշակվել է՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից 14.04.1994թ.-ին ընդունված (29.01.2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից վերահաստատված՝ Բանաձև 68/261) ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 9-րդ` «Միջազգային ստանդարտների օգտագործում» և 10-րդ` «Միջազգային համագործակցություն» սկզբունքներով սահմանված դրույթներով, կարևորելով ցուցանիշների միատեսակ/միօրինակ սահմանման, չափման, դասակարգման, ծածկագրման ու հաշվառման, ինչպես նաև միջազգային վիճակագրական համադրելիության ապահովման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով 2018 թվականի մարտին տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը», ինչպես նաև ղեկավարվելով 2022թ.-ի վիճակագրական ծրագրի 170009՝ ««Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում» ծածկագրով սահմանված դրույթով։
0 2751

Discussed 11.08.2022 - 26.08.2022

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 174 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային մարմինների կողմից մաքսային վիճակագրության վարման համար տեղեկությունների հավաքման, մշակման և հրապարակման կարգավորումներ, միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով ներկայումս գործող ոչ արդիական կարգավորումները՝ տվյալների փոխանակման և հրատարակման մասով։
0 2783

Discussed 11.08.2022 - 28.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման  հավելվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության 2020 թվականի   ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 2-ի՝  1)  4-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2)  5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝      5) «Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝       1) «Էդուարդ Նվերի Պետրոսյանին (ծնվ՝. 07.02.1999 թ., բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Մասիս, Նոր թաղ. 29 շ., բն. 30, Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.   2) «Միքայել Խաչատուրի Մարգարյան (ծնվ.՝ 23.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., 39/1 շ., բն. 64, Գրենոբլի տեխնոլոգիական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ի կետ:»:  
0 3018

Discussed 11.08.2022 - 26.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման:
0 3156

Discussed 10.08.2022 - 26.08.2022

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի վերադարձի հետ կապված կարգավորումների սահմանում
0 2663

Discussed 10.08.2022 - 31.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների  օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։
0 3451

Discussed 10.08.2022 - 26.08.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ    Հաշվի առնելով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ լինելու հանգամանքը, արտակարգ իրավիճակներում նշված բժշկական կազմակերպության նշանակությունն ու կարևորությունը, հագեցվածության բավարար մակարդակը, շենքային պայմանները և  հավելյալ մահճակալներ ծավալելու հնարավորությունները, հիմք ընդունելով նաև Տավուշի մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունների  գործունեության դրական արդյունքները, նպատակահարմար է գտնվել <<Բերդի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ Տավուշի մարզպետին: Նշվածը թույլ կտա բարելավել բժշկական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների և  իմունականխարգելիչ աշխատանքների  ցուցանիշները, առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները, համալրել կադրային հաստիքները, առավելագույնս ապահովել ծառայությունների որակն ու մատչելիությունը, ինչպես նաև բժշկական կազմակերպության հնարավորություններն օպերատիվ կերպով ծառայեցնել երկրում և առողջապահության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակներին։
0 3260

Discussed 10.08.2022 - 26.08.2022

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»       Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները: Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:       Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ:     Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը  ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ  վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն: 
0 3505