Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 22.06.2017 - 12.08.2017

«Գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանարապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի N 1153-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանարապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի N 1153-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծն ուղղված է գնման գործընթացների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները www.procurement.am կայքում հրապարակելու գործընթացի կանոնակարգմանը:
0 8328

The draft has been accepted

Discussed 22.06.2017 - 19.07.2017

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծն ուղղված է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ կնքված պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունը Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ներկայացնելու դեպքում նշված արձանագրությունը այդ համակարգի ծրագրային ապահովմանը համապատասխանեցնելուն:
0 9757

The draft has been accepted

Discussed 22.06.2017 - 11.07.2017

«Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 181-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման «Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծն ուղղված է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված` պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևի սահմանմանը, ինչպես նաև այդ հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման գործընթացի կանոնակարգմանը:
0 9178

The draft has been accepted

Discussed 18.06.2017 - 05.07.2017

«Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին:
0 9118

The draft has been accepted

Discussed 18.06.2017 - 04.07.2017

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (այսուհետ՝ նաև նախարարություն) վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ:
1 8279

The draft has been accepted

Discussed 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու և տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
0 10140

The draft has been accepted

Discussed 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն:
0 9484

The draft has been accepted

Discussed 12.05.2017 - 27.05.2017

«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փտրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով նախատեսված գնումների համակարգողների որակավորման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 
0 14117

The draft has been accepted

Discussed 12.05.2017 - 27.06.2017

«Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է դրամարկղային գործառնությունների իրականաց­ման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի՝ թղթային կամ էլեկտրոնային եղա­նակով գրանցման և վարման, կանխիկ դրամի դրամարկղ մուտքագրման և ելքագրման հետ կապ­ված հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև առհաշիվ տրված կան­խիկ գումար­­­ների նկատմամբ ժամկետային սահմանափակումների սահմանմանը:
0 19310