Discussed 13.10.2020 - 30.10.2020 ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության զարգացման, այդ թվում՝ միջազգային պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները, այդ թվում՝ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները։ 0 1 0 9097
Under development Discussed 01.10.2020 - 16.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։ 4 0 0 6611
The draft has been accepted Discussed 31.03.2020 - 15.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ամրագրել Ծրագրի շարունակական իրականացման և ավարտման համար ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիր և դրանով ավարտել Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: 4 0 0 7114
Discussed 04.10.2019 - 20.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ --------2019 թվական ---Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին ապահովել արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով` չխախտելով դեղապահովման անընդհատությունը: 6 0 1 7641
Discussed 18.04.2019 - 03.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%) և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման հնարավորությունը, մշակվել է սույն որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել է 210 մլն դրամ: Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը: Նախագծի ընդունումը կնպաստի բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի մոտ անպտղության բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը: 14 1 3 12105
Under development Discussed 12.04.2019 - 27.04.2019 «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը: 4 0 0 7536
The project has not been accepted Discussed 05.02.2019 - 21.02.2019 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)` 1. նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով. 2. կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը: 3 12 1 8716
Under development Discussed 30.11.2018 - 15.12.2018 «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի՝ 30.10.2018 - 15.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը: 0 7376
Discussed 28.08.2018 - 15.09.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ: 0 0 0 9294