Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 12.09.2022 - 30.09.2022

«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ բացառապես ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթղթերի առկայության պարագայում (ծագման հավաստագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր), որոնք տրվել /ձևակերպվել/ են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
0 2750

Discussed 14.06.2022 - 29.06.2022

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մի շարք օրենքներով և այլ իրավական ակտերով մատուցվող ծառայությունները թվով 34-ն են, ինչի արդյունքում տրամադրվում են լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և եզրակացություններ։ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N  739–Ա որոշմամբ ևս մի շարք  ծանուցման ենթակա գործունեության տեսակներով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշված որոշման շրջանակներում՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի՝ 1․  «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր», 2․ «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն», 3․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի», 4․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն»,  5․ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն», 6․ «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն», 7․ «Գարեջրի արտադրություն»,  8․ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» ծանուցման ենթակա գործունեության տեսակների ծառայությունների մատուցումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծով առաջարկվում է պետական մարմնի ղեկավարի լիազորությունների շրջանակում ընդունվող անհատական իրավական ակտերի ընդունման լիազորությունը գլխավոր քարտուղարին վերապահելու հնարավորություն սահմանելը:
0 3766

Discussed 15.04.2022 - 02.05.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝ «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում, «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը և դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման։ Օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույթն առաջարկվում է հանել, քանի որ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի հիման վրա ներկայումս շրջանառվում է նաև «Սոցիալական աջակցության մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են նոր ծառայություններ, մասնավորապես համայանքային փոքր տների վերաբերյալ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հիմնականում միտված է լինելու խնամքի մեծ հաստատությունների փոխակերպմանը համայնքային փոքր տներով: Նախարարության կողմից միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կսահմանվեն մեկ իրավական ակտում:  
0 3764

Discussed 09.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։
0 3736

Under development

Discussed 24.12.2021 - 08.01.2022

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ. կայացած 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի առաջին նիստի շրջանակներում բարձրացված՝ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին վերապահելու պարագայում դրա իրավական հիմքերի բացակայությամբ:
0 4048

Under development

Discussed 10.11.2021 - 25.11.2021

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայացված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային/հարկային ծառայողների կերպարի, վերջիններիս մասով հանրային ընկալման փոփոխություն, արդիական և թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց,  հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրեր։ Ի հաշիվ թեկնածուների ցուցակների կունենանք բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն։
0 4838

Discussed 08.07.2021 - 23.07.2021

«Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է 05․05․2021 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-190-Ն ՀՀ օրենքի պահանջներով, որով սահմանվում է, որ օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից։  
0 4530

Under development

Discussed 22.04.2021 - 07.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով  նախատեսվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումները միավորել, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումը կորցրել  է որպես առանձին իրավական ակտ լինելու անհրաժեշտությունը: Նշված որոշումների իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք կարգավորվել և հստակեցվել են սույն որոշման նախագծով: Հաշվի առնելով, որ համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման սույն թվականի ապրիլի 1-ից ստեղծվել և գործում է ՄՍԾ-ն, որին էլ վերապահվել է հավաստագրերի տրամադրման և բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթների իրականացումը, նախագծով համապատասխան գործառույթները սահմանվել են այդ համատեքստում: Բուժատեխնիկական հանձնաժողովի բոլոր գործառույթները նախագիծը ընդունվելուց հետո կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:  
1 6146