Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծի ընդունմամբ մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքներով կզբաղեցնեն Պրոբացիայի ծառայության պաշտոններ: Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող, կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդրի լուծումը։
Մնաց {days} օր
0 3815

Discussed 02.02.2024 - 19.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի  երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները:  
Մնաց {days} օր
0 3317

Discussed 16.01.2024 - 31.01.2024

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում  համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար:
Մնաց {days} օր
0 3654

Discussed 14.11.2023 - 29.11.2023

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան աշխատողների վարձատրության վերլուծությունը իրականացնել յուրաքանչյուր տարի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության շրջանակում։ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման և գործարկման համար։
Մնաց {days} օր
1 4369

Discussed 28.09.2023 - 13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Կոնվենցիային համապատասխան նախատեսվում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում առնվազն 10 աշխատանքային օրը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների հնարավոր դադարեցման դեպքում արձակուրդը տրամադրելու կամ տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ: Սահմանվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը, ինչպես նաև աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ:
Մնաց {days} օր
0 5223

Discussed 08.09.2023 - 23.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում, ոստիկանության բարեփոխումների շրջանակում, կունենանք պատշաճ արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ։
Մնաց {days} օր
1 4142

Discussed 18.07.2023 - 02.08.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 4778

Discussed 27.04.2023 - 12.05.2023

«Քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման հայեցակարգն ու հայեցակարգի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնովին պետք է վերանայվի նրանց պատրաստման, վերապատրաստման և նշանակման ընթացակարգը, քանի որ առկա վիճակն այդքան էլ արդյունավետ չի գործում և չի ապահովում քրեակատարողական ծառայողներին պատշաճ գիտելիքներով ու հմտություններով, որոնց իմացությունն ու ապահովումն անհրաժեշտ են կալանավորման կամ պատժի կատարման ընթացում՝ առաջնահերթ կալանավորված անձանց կամ դատապարտյակների իրավունքների պաշտպանության համատեքստում: Քրեակատարողական ծառայողները նաև ապահովված չեն այնպիսի համազգեստով և սպառազինությամբ, որն անհրաժեշտ է ծառայությունն ու առանձին գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով քրեակատարողական ծառայողների ընտրության՝ արդի պայմաններին համապատասխանող լավարկված նոր մեխանիզմի առկայությունը և նրանց պատշաճ համազգեստով ու այլ պայմաններով ապահովելը համարվել է այս բարեփոխման հիմքը: Քրեակատարողական ծառայողների 1744 հաստիքներից հայեցակարգը մշակելու դրությամբ թափուր էր միայն 96-ը (ընդհանուր թվի 5,5%), որոնցից մեծամասնությունն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողների հաստիքներն են: Բացի այդ, քրեակատարողական ծառայոնղների մեծամասնությունը նույն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողներն են (տարբեր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների 85-90% այդ բաժնի ծառայող են) և նրանք առավել շատ են շփվում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ՝ ելնելով իրենց գործառույթներից, ներառյալ՝ հերթափոխով ծառայությունը կազմակերպելու ժամանակ: Հետևաբար, այդ երկու բաժիններից բարեփոխումը նախաձեռնելն առավել նպատակահարմար է և կհանգեցնի կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ անմիջականորեն շփվող քրեակատարողական ծառայողներին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ անհրաժեշտ բարեփոխում իրականացնելուն: Քրեակատարողական հիմնարկների այդ երկու բաժինների գործառույթների բազմազանությունն ու առանձնահատկությունները գործնականում չեն բացառում իրավիճակներ, երբ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն աջակցում են պահպանության ապահովման բաժնի ծառայողների գործառույթների իրականացմանը և հակառակը: Դա պայմանավորված է ինչպես պահպանության ապահովման բաժնի ծառայողների ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետերում, այնպես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից քրեակատարողական հիմնարկկների ներսում կազմակերպվող միջոցառումների քանակով ու բազմազանությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների այդ երկու առանձին ստորաբաժանումների ծառայողների կողմից փոխադարձ օգնությունն առկա է անգամ բաժինների առանձնացված լինելու դեպքում: Բարեփոխումը նախատեսվում է սկսել մեկ քրեակատարողական հիմնարկից հետագայում այն իրականացնելով նաև այլ քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» քրեակատարողական հիմնարկում անվտանգային միասնական համակարգի ներդրման դեպքում հնարավոր կլինի մեկ քրեակատարողական հիմնարկի օրինակով ստեղծել ստորաբաժանման բարեփոխված աշխատանքային պայմաններ, փորձարկել այն, վերազինել քրեակատարողական ծառայողներին թե՛ գիտելիքներով, թե՛ համազգեստով ու այլ պայմաններով, գործնականում բացահայտնել նոր համակարգի հնարավոր բացերը, շտկել դրանք և լրամշակումից հետո ներդնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումը բարդ ընթացակարգով է լինելու՝ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով և բաղկացած է լինելու հետևյալ փուլերից՝ ուսումնական դասընթաց, որը տևելու է երեք ամիս, ավարտական քննություն, որն անց է կացվելու դասընթացում ներառված թեմաների և առարկաների շրջանակներում, եթե ուսումնական դասընթացի ընթացիկ ստուգումները դրական են (նախնական ուսումնական պլանները կազմված են), ստաժավորում քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, որը տևելու է մեկ ամիս, ստաժավորման արդյունքների ամփոփում, ավարտական վկայականների տրամադրում և պաշտոնի նշանակում: Վերը նշված մասնագիտական պատրաստման բոլոր բաղադրիչները վերահսկվելու են Արդարադատության նախարարության կողմից, և հետագայում այդ գործընթացում բացահայտված առանձնահատկությունները հաշվի են առնվելու մյուս քրեակատարողական հիմնարկներում նոր մոդելը ներդնելիս՝ մեթոդական շտկումներ իրականացնելով:
Մնաց {days} օր
0 4214

Discussed 12.04.2023 - 27.04.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 4797
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: