Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.02.2017 - 22.02.2017

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների կառավարման համակարգի բաղկացուցիչ համակարգերից մեկն է: Սույն նախագծի ընդունումը ՀՀ կառավարության որոշման տեսքով ընդերքօգտագործողներին հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցում իրականացնել կանոնակարգված ձևով, ավելի անվտանգ կերպով շահագործել դրանք, կանխել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատել ռիսկերը և ներկայացնել առաջարկություններ ընդերքօգտագործման թափոնների կառավարումն ավելի արդիական և կանխատեսելի դարձնելու համար:
0 9507

Discussed 03.02.2017 - 18.02.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի № 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ամրագրելու անհրաժեշտությունով:
0 8576