Under development Discussed 01.07.2019 - 19.07.2019 ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝ սահմանված կարգով տեղայնացնելով և դրանք արտացոլելով գործող իրավակարգավորումներում: Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաև ԵՏՄ իրավակարգավորումներից, որոնք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ու պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ու ներդաշնակեցման քաղաքականության իրականացմանը: Սրանով էլ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ոլորտի նոր իրավակարգավորումների կենսագործումը: 2 0 0 6430
Under development Discussed 01.04.2019 - 16.04.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներով։ 1) Ներկայումս ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։ Ավարտական ակտ ձևակերպելու համար կարուղապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։ Այս առումով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ 2) Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։ 8 0 1 8601