Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.12.2017 - 19.12.2017

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց զարգացման ապահովման համար: Ռազմավարությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների նախորդ ծրագրերի շարունակությունն է և նախորդների ձեռքբերումներիհիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով իրավունքի բնագավառի ժամանակակից զարգացումները, ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, սահմանում է՝ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ընդհանուր նպատակը, ուղղությունները և առաջիկա հինգ տարիների համար այդ ուղղություններից յուրաքանչյուրով սահմանված ռազմավարական նպատակները, դրանց ուղենիշերը և ռազմավարության իրագործմամբ ակնկալվող վերջնարդյունքները, որոնց ցանկանում է հասնելԿառավարությունը հանրության համար: Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Գործողությունների ծրագրով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղենիշերից բխող որոշակի միջոցառումներ և ձեռնարկվելիք գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների ու դրանց համապատասխան որակական կամ քանակական չափելի ցուցանիշների նախատեսմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նշումով:
7 16004

The draft has been accepted

Discussed 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
0 8843

The draft has been accepted

Discussed 01.02.2017 - 16.02.2017

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշում «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:
0 11750