Discussed 10.05.2022 - 25.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն: 0 0 0 3824
Discussed 28.02.2022 - 15.03.2022 «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել իրավասություն Տեսչական մարմնին դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում պետական մարմիններից և այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ 2 0 0 3732
Discussed 19.05.2020 - 04.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կապահովեն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն։ 5 3 0 6218
Under development Discussed 28.08.2019 - 16.09.2019 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, <<ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ <<ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ Նախագծի ընդունմամբ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից։ 5 4 0 9890
Discussed 14.03.2019 - 29.03.2019 «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվել: 2 1 0 10824
Discussed 14.03.2019 - 29.03.2019 «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ: Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը: Հետևաբար՝ գործող իրավակարգավորումները ուժը կորցրած են ճանաչվում։ 3 0 2 8683
Under development Discussed 03.10.2018 - 18.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը: Նախագծով հստակեցվել է, որ պետական մարմիններին տրամադրվող հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է սահմանված լինի օրենքով: 2 1 0 8485
Discussed 28.08.2018 - 12.09.2018 «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 7866
The draft has been accepted Discussed 24.07.2017 - 09.08.2017 ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություն: 1 0 0 9410