Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.11.2023 - 19.11.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի բժշկական հաստատության արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը։
0 2015

Discussed 07.09.2023 - 22.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Միջոցառումը կնպաստի երկարաժամկետ կտրվածքով  երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը:
0 3107

Discussed 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Շիրակի մարզում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի երկու կառույցների ինչպես շենքային պայմանները, այնպես էլ տեխնիկական այլ հզորությունները, մասնավորապես՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թթվածնային կայանը, կաթսայատունը, էլեկտրաէներգիայի սնուցման առանձին տրանսֆորմատորային կայանը և 450 կիլովատ հզորությամբ գեներատորն օգտագործել առավել օպտիմալ և ծախսարդյունավետ։
0 2035

Discussed 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է մարդասիրական օգնության կարգով Նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, հաշվառման ու բաշխման գործընթացների արդյունավետության բարձրացումը, նպատակային օգտագործման և հանրային վերահսկողության ապահովումը: Նախագծի ընդունմամբ՝ գործընթացի իրականացումը հիմնականում կատարվելու է գործող էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով, ապահովելու է տեղեկատվության համաժամանակյա հասանելիությունը բնակչությանը։ 
0 3554

Discussed 31.07.2023 - 15.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը  Որոշման պատշաճ կարգով կիրարկումն ապահովելն է, քանի որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նկատվել են կիրառման տեսանկյունից որոշ խնդիրներ և 30.11.2022թ. թիվ 01/3-2/86643-2022 գրությամբ ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել նոր դիրքորոշում՝ որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ:
0 3212

Located in RA Government

Discussed 18.07.2023 - 02.08.2023

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտի հիմնական նորմերը սահմանված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, որոնք չափազանց ընդհանրական ձևով են կարգավորում այս ոլորտը, իսկ հատուկ կարգավորումներ ունեցող ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին, ժամանակավրեպ է և որոշակիորեն տարբերվում է հետբուհական բժշկական կրթության կազմակերպման առկա գործընթացներից: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա է մի իրավիճակ, երբ հետբուհական բժշկական մասնագիտական կրթությունը համալիր կարգավորող իրավական ակտեր ընդունված չեն և և օրենսդրական առկա բազան սահմանում է միայն հատվածական կարգավորումներ, ինչը բնականաբար չի կարող չանդրադառնալ հետբուհական բժշկական կրթության համակարգի և այդ կրթության մրցունակության վրա: Հայաստանի Հանրապետությունում բժշկական հետբուհական կրթությունը իրականացվում է առանց համապետական նվազագույն չափանիշների, չափելի ցուցանիշների, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումներին համապատասխան՝ առանց էական փոփոխությունների: Նախագծով առաջարկվում է ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով իրականացնել փորձարարական ծրագիր՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Կարգավորման արդյունքում սահմանելու է փորձարարական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը, ժամկետները, ներգրավված պետական մարմինները և կազմակերպությունները, ծրագրի ընդհանուր նկարագիրը, ֆինանսավորման աղբյուրները և ծրագրի իրականացման արդյունքներով համապատասխան հանձնարարություններ են տրվում իրավասու պետական մարմիններին առաջարկություն ներկայացնել փորձարարական ծրագրի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրման վերաբերյալ: Փորձարարական ծրագրի միջոցով որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրան անցնցում անցման պայմանները:
0 3607

Discussed 03.07.2023 - 19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բժշկական  կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման գործընթացը:
0 3401

Discussed 29.05.2023 - 13.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ ՈՐՈՇՈւՄ ՙ__՚_____________2023 թ. N ____Ն ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքում առողջապահության ոլորտի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացում:  Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման 11. կետի՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:
0 2369

Discussed 25.05.2023 - 09.06.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծի ընդունմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական արտադրատեսակների շրջանառության նկատմամբ կիրականացնի վերահսկողություն:
0 2823