Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 08.11.2022 - 24.11.2022

ԳԱԶԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու, մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2612

Discussed 07.11.2022 - 23.11.2022

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է իրացնել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի  ներկայացման լիազորությունը վերապահված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:  Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման NN 29-րդ և 30-րդ հավելվածների հիման վրա: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ վերահսկողություն իրականացնել նշված ոլորտում, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության եղանակով:  Միաժամանակ Նախագծի ընդունումը թույլ կտա Տեսչական մարմնին ձևավորել և զարգացնել սեփական լաբորատոր կարողությունները, որի օգտագործման հնարավորությունը միտված է բարձրացնելու իրականացվող վերահսկողության արդյունավետությունը և օպտիմալացնելու միավոր ստուգման վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ինչը իր հերթին թույլ կտա նաև Տեսչական մարմնին հատկացված ֆինանսական միջոցներով իրականացնել ավելի շատ ստուգումներ՝ ապահովելով սահմանված նորմերի պահպանման առավել բարձր մակարդակ: 
0 2677

The project has not been accepted

Discussed 07.11.2022 - 29.11.2022

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան  համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
0 2976

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և վերոնշյալ որոշումները համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
2 2642

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և վերոնշյալ որոշումները համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
0 2426

Discussed 07.11.2022 - 22.11.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում:
0 2929

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակն է այն համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
4 2689

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 57-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը:
0 2757

Discussed 07.11.2022 - 22.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունագործական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
5 4202