Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.12.2022 - 26.12.2022

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023-2030 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 
8 2919

Under development

Discussed 05.12.2022 - 20.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման գործող կանոնակարգի ներկայացվող չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Բացի այդ կանոնակարգի մի շարք դրույթներում ներկայացված պահանջներն ունեն հստակեցման խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ, որոշ դեպքերում նաև ժամանակային հստակեցումների կարիք կա։ Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը նպատակ ունի աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում: Բացի այդ, փոփոխության նպատակն է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի և հստակ։
1 4931

Discussed 05.12.2022 - 21.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերի նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններում սահմանված կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում գործող և առաջարկվող կարգավորումներին
0 2579

Discussed 05.12.2022 - 20.12.2022

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի             N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և  իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
1 3625

Discussed 05.12.2022 - 20.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:  
0 3331

Discussed 05.12.2022 - 21.12.2022

«ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՔԱՆԴՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ ուժեղացման և վերակառուցման և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականության մասով մոտեցումների և առաջնահերթությունների սահմանումն է, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման ժամանակահատվածում քաղաքացիների վերաբնակեցման հետ կապված հարցերի կանոնակարգումը:
1 2740

Discussed 05.12.2022 - 21.12.2022

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է նախանշել առաջիկա տարիների համար բարեփոխման ուղղությունները, թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: 
1 3056

Discussed 05.12.2022 - 22.12.2022

«ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։
0 2390