Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.08.2024 - 15.09.2024

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 54-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 23-ի N 2-12 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 26-ի N 01/03․1/05273-2024 գրությունը, Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
Մնաց {days} օր
1 4238

Discussed 16.08.2024 - 01.09.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով նաև շարժական լայնաշերտ կապի համար նախատեսված՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը։
Մնաց {days} օր
0 3176

Discussed 16.08.2024 - 31.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով առանց խոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։  
Մնաց {days} օր
0 2344

Discussed 16.08.2024 - 01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական  ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 2128

Discussed 16.08.2024 - 31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիս 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացիներ Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին և Կարեն Սուրենի Ալեքսանյանին  ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
0 2902

Discussed 15.08.2024 - 30.08.2024

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն
Մնաց {days} օր
1 3090

Discussed 14.08.2024 - 29.08.2024

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտ ներքին շուկան, պաշտպանելու տեղական արտադրությունը, ինչպես նաև ապահովելու հավասար մրցակցային դաշտ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար։
Մնաց {days} օր
0 3579

Discussed 14.08.2024 - 02.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխանեցման հանգամանքներով:
Մնաց {days} օր
0 3237
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: