Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 23.08.2024 - 07.09.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։ Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։
Մնաց {days} օր
0 5063

Discussed 23.08.2024 - 07.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և կից ՀՀ կառավարության որոշումների նախագծեր։ նախագծերի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության կազմում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումները ՆԳՆ տեղափոխելու և դրանով իսկ ոստիկանության ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացի կազմակերպմամբ։
Մնաց {days} օր
0 2822

Discussed 22.08.2024 - 10.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:
Մնաց {days} օր
1 4897

Discussed 22.08.2024 - 06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 3985

Discussed 22.08.2024 - 11.09.2024

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» կարգավորում է մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգում դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 3535

Discussed 21.08.2024 - 05.09.2024

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող որոշմամբ կսահմանվեն՝ 1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, 2) պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, 3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, 4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:
Մնաց {days} օր
0 3361

Discussed 21.08.2024 - 05.09.2024

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական օբյեկտների սեփականատեր հանդիսացող անձանց կողմից՝ ենթասպառողներին կամ բաշխման այլ ցանցերին էլեկտրական էներգիայի փոխանցման պարտականության վերաբերյալ հարցերը:
Մնաց {days} օր
1 3204

Discussed 21.08.2024 - 12.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: Նախագծերի ընդունման արդյունքում՝ 1. կվերացվեն կարգավորումները ստուգումը սկսելու առաջ տնտեսավարողին նախապես ծանուցելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրանով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների կողմից ստուգում իրականացնող Տեսչական մարմինների՝ ստուգմանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը և բացառությունների դեպքերը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև ապահովել նաև միատեսակ մոտեցում․ 2. կպարզեցվի ստուգման ակտի կազմման գործընթացը. 3. կկարգարովի տեսչական մարմինների կողմից ծանուցումների իրականացման կարգը 4. կնախատեսվի իրավախախտողի բացակայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավական հնարավորություն։
Մնաց {days} օր
5 6315
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: