Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.12.2017 - 20.12.2017

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության անհրաժեշտությամբ:
0 10050

Discussed 30.11.2017 - 22.12.2017

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում գործող Լեզվի պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ
0 10575

The draft has been accepted

Discussed 08.11.2017 - 06.12.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի 4-րդ եռամսյակում գումար հատկացնելու մասին:
0 8559

Under development

Discussed 19.10.2017 - 03.11.2017

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի №54 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթների վրա:  Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ:  Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։ Այն ուղղված է երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին նպաստելուն, նրանց ներուժը զարգացնելուն և երիտասարդներին հասարակության մեջ լիարժեք հաստատվելուն օգնելուն:  
4 11241

The draft has been accepted

Discussed 10.10.2017 - 25.10.2017

««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ հանվել են Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ սահմանող դրույթները, վերանայվել է հիմնարկի հասկացությունը՝ ներառելով նոր սահմանադրական մարմինների շրջանակը, վերացվել է Օրենքի և այլ՝ «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունը, շտկվել են Օրենքում առկա եզրութաբանական անհստակությունները:
0 10561

The draft has been accepted

Discussed 07.09.2017 - 07.10.2017

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Հարկ է նշել, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Բացի այդ, Սահմանադրության 159-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմինները նախատեսվեցին «պետական կառավարման համակարգի մարմիններ» եզրույթով, այնինչ Օրենքի մի շարք հոդվածներում այդ մարմինները վկայակոչված են այլ կերպ: Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
0 9584

The draft has been accepted

Discussed 10.08.2017 - 26.08.2017

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ սահմանվում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն Հայաստանի Հանրապետության շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից: սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը: կարգավորվում են նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով:
0 12108

The draft has been accepted

Discussed 24.07.2017 - 09.08.2017

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություն:
0 9418