Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.08.2017 - 11.09.2017

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, մասնավորապես՝ վերջինիս շրջանակներում ՀՀ Նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 11662

Discussed 24.08.2017 - 08.09.2017

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:    
Մնաց {days} օր
0 15533

Discussed 23.08.2017 - 08.09.2017

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագիծը  կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, վերականգնման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծում հաշմանդամության ոլորտը կարգավորող դրույթները և մոտեցումները բխում են Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից: Նախանշված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելու   նորմեր և պահանջներ: Ընդ որում, սոցիալական ներառման հասնելու նորմերը վերաբերում են ինչպես իրավական դաշտին, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներին, ինչպես օրինակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, համընդհանուր դիզայնի պահանջների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների  հարմարեցման ծրագրի մշակում և այլն:   Նախագծի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը վերապահվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Մնաց {days} օր
66 30305

Discussed 23.08.2017 - 08.09.2017

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց համար աջակցության իրավունքի սահմանում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության իրավունքի սահմանում:
Մնաց {days} օր
0 11400

Discussed 22.08.2017 - 10.09.2017

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած է ճանաչվում` «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 8-րդ մասը  Օրենքի 11-րդ հոդվածում` 3-րդ մասում «կառավարության» բառը  փոխարինվում է «վարչապետի» բառով Լրացվում է հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս 3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի  ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինվում է «Փրկարար ծառայության մասին» բառերով
Մնաց {days} օր
0 12894

Discussed 21.08.2017 - 09.09.2017

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Ներկայացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Մնաց {days} օր
1 12960

Discussed 18.08.2017 - 02.09.2017

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Օրենքի նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերում ՀՀ կառավարության սահմանած կարգով կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:  
Մնաց {days} օր
2 11832

Discussed 17.08.2017 - 01.09.2017

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին: Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
Մնաց {days} օր
0 10250

Discussed 14.08.2017 - 30.08.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ. Միանվագ դրամական վճարների հաշիվ` ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար, Սոցիալական ապահովության հաշիվ՝ ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։ Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ վերը նշված հաշիվներին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կարգավորվում են նաև վերը նշված հատուկ բանկային հաշիվների վարման առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
0 10862
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: