Discussed 01.12.2021 - 16.12.2021 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին Սույն նախագծերի փաթեթի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները և հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին։ Հնարավորություն է տրվում, որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաև տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը։ Գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու իրավասության վերապահումը հնարավորություն կտա կարճ ժամկետներում գրանցելու աշխարհագրական նշումով մի շարք ապրանքներ։ Օրենքով սահմանվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցների սահմանումը հնարավորություն կտա կանխարգելելու տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը կամ ներմուծումը։ 0 3 0 5459
Discussed 14.09.2020 - 29.09.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ոլորտներում վարչական իրավախախտումների շրջանակը, օրենսգրքով արդեն իսկ նախատեսված առանձին վարչական իրավախախտումների համար վերանայվում են վարչական տույժի տեսակներն ու տուգանքների չափերը: 6 0 1 7127
Under development Discussed 14.05.2019 - 30.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 14.12.17 թվ. ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվեց, որ քաղաքացիաիրավական պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Պրակտիկայում առաջացան որոշակի խնդիրներ կապված՝ տոկոսների հաշվարկի և վճարումների, դրույքաչափի, «պարտքի հիմնական գումար» հասկացության և այլ հարցերի շուրջ: Բացի այդ, գործող իրավակարգավորումները վերաբերվում են բոլոր պարտավորություններին՝ թե դրամական և թե ոչ դրամական: Նման պարագայում շատ դժվար է իրականացնել ոչ դրամական պարտավորությունների չկատարման համար սահմանված տույժերի հաշվարկը, գործող օրենսգրքով օգտագործվում է չափ և դրույքաչափ արտահայտություններ, որոնք միմյանց հետ չեն հարաբերակցվում, Նախագիծը մշակվել է կարգավորելու պրակտիկայում առաջացած խնդիրները: 2 0 0 10111
Under development Discussed 11.01.2019 - 31.01.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը: 1 8725
Discussed 23.05.2018 - 07.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: 29 30 24 18493
The draft has been accepted Discussed 01.12.2017 - 16.12.2017 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար: 2 1 0 10662
Under development Discussed 16.11.2017 - 01.12.2017 «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումը և նվազեցումը: Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ինտերնետային կայքում` http://www.minagro.am/ հասցեով, հասարակությանն իրազեկելու նպատակով: 2 1 0 8836
The draft has been accepted Discussed 01.02.2017 - 16.02.2017 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներկայացված նախագծերով ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նշյալ որոշմամբ բարձրացված հարցերի լուծմանն ուղղված օրենսդրական համապատասխան կառուցակարգեր: 2 0 0 9391