Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.05.2020 - 09.06.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ։
0 6907

Discussed 02.03.2020 - 17.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաս­տեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
0 7798

Discussed 14.03.2019 - 29.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը՝ պետության կողմից վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորման տրամադրման միջոցով:
3 16366

The draft has been accepted

Discussed 20.10.2017 - 05.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի նպատակն է  մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը: Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկերը տրամադրվում են հայկական դրամով,  մինչև 7 տարի մարման ժամկետով, մայր գումարի մինչև 2 տարի հնարավոր արտոնյալ ժամանակահատվածով, վարկի տարեկան մինչև 14% տոկոսադրույքով։ Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5% տոկոսադրույքով, 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:  Ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման նպատակով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը. կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200 հեկտարով կավելանան պտղատու այգետարածքները (հիմնվող հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի փոփոխություն), հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները, կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, 
0 9358

The draft has been accepted

Discussed 27.07.2017 - 12.08.2017

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վա­բանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսի­դա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրացումը և արդյունքում տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաս­տելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխա­նիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա  ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհան­­գեց­նի համա­խառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմա­կեր­պությունների ռիս­կերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսա­վարողների կարո­ղությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղա­տն­տեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորու­թյուններ կապահովվեն ագրոտեխնիկական պա­հանջ­ների կատարման, անասնապա­հու­թյունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունա­վետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտե­սությունում արդիական տեխնո­լոգիաների ներդրման, տնտեսությունների խոշո­րացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.
1 11169