Discussed 31.08.2023 - 15.09.2023 «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 7-րդ դասարանների «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Ակնկալվում է սովորողների ուսումնառությունը կազմակերպել պետական չափորոշչի հիման վրա մշակված առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, որոնք 2021-2022 ուսումնական տարում փորձարկվել են Տավուշի մարզում, փորձարկումից հետո ամփոփովել և լրամշակվել են և 2023-2024 ուսումնական տարվանից կկիրառվեն ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: 0 1 0 2521
Discussed 03.08.2023 - 19.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվելու է Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ ՀՊՉ), որի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող սովորողները ծրագրային բացը լրացնելու են երկարօրյա պարապմունքների միջոցով: Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են նաև ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով: Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են ՀՊՉ ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը: Պետական միոցների հաշվին իրականացվող՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման համար երկարօրյայի կազմակերպման համար բյուջեում նախատեսված է ֆինանսավորում, որը տրամադրվելու է դպրոցներին՝ ընդհանուր ֆինանսավորման ժամանակ: Սովորողների նվազագույն թիվը խմբերում սահմանվում է 1 սովորող՝ հաշվի առնելով, որ փոքր համակազմ ունեցող դպրոցներում 1 սովորողն էլ հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության ընդգրկվելու երկարօրյա պարապմունքներում: 4 0 3 2509
Discussed 20.07.2023 - 04.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչի ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող (այդ թվում՝ 200 ժամ բացակայությունների արդյունքում ծրագրային նյութը բաց թողնելու դեպքում) սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը, քանի որ չափորոշչի բովանդակությունը և ծրագրային նյութը տարբերվում են: 1 0 0 3687
Discussed 01.06.2023 - 17.06.2023 «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2023-2024 ուսումնական տարում 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում և 2024-2025 ուսումնական տարում 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ուսուցումը կկազմակերպվի հաստատված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան՝ հաստատությունների կողմից կազմված ուսումնական պլանների հիման վրա: 1 2 1 6238
Discussed 29.05.2023 - 13.06.2023 «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների հրամաններում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը Սույն նախագծով ներկայացված առարկայական չափորոշիչները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչի համապատասխան: Առարկայական չափորոշիչները, որոնք սույն փաթեթով ուղարկվում են հաստատման, բեռնաթափված առարկաների չափորոշիչներն են: Մնացած առարկաների առարկայական չափորոշիչները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով: 2 3 1 2697
Under development Discussed 25.05.2023 - 10.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանրակրթության պետական չափորոշչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից: 3 2 2 4111
Under development Discussed 27.04.2023 - 15.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է լավարկել երեխաների խնամքի կազմակերպման համար սահմանված չափորոշիչները և ապահովել ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացումը: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝ համապատասխանեցնել սահմանված չափորոշիչները ներպետական և միջազգային օրենսդրությանն ու Ուղեցույցին, հատկապես, երեխայի մասնակցության, երեխայի արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության, սոցիալ-հոգեբանական աջակցության, հանգստի և ազատ ժամանցի, սննդի և ջրի, անձնակազմի ընտրության և վերապարաստումների, ստուգումների և վերահսկողության, հաստատության գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և կայունության, կամավորների ներգրավման, երեխայի` ծնողների և ընտանիքի անդամների հետ վերամիավորման վերաբերյալ չափորոիչները: 6 1 0 3208
Discussed 28.02.2023 - 15.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար: 2 2 1 3250
Discussed 20.01.2023 - 04.02.2023 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական չափորոշիչների լրամշակված նախագծերը , 4 4 5 7677