Discussed 03.08.2020 - 22.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշման՝ 1) հավելվածի N 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի. 2) հավելված N 2-ը լրացնել նոր՝ 34-45-րդ կետերով՝ համաձայն հավելված N 2-ի: 0 2 0 6617
Discussed 07.03.2019 - 23.03.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը նույնպես կազմված են եվրամիության երկրներում 2009 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերում ճշգրտումներ` ներդաշնակեցնելով 2016 թվականին եվրամիության կողմից ընդունված ցանկերի հետ: Նախագծով առաջարկվող ցանկերում արդիականացվել են ցանկերը, լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման: 1 0 0 8690