Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.09.2023 - 12.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություննր և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծը մշակվել է «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նոր չափանիշների ամրագրման, գործող կարգի ընթացակարգերում առկա բացթողումների շտկման բացահայտման և նոր ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված։
0 2202

Discussed 13.09.2023 - 28.09.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
0 2575

Discussed 11.08.2023 - 26.08.2023

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
0 2404

Discussed 07.08.2023 - 22.08.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի ընդունումն ուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
0 2005

Discussed 07.07.2023 - 23.07.2023

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, կորստի հետևանքով հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծմամբ պայմանավորված՝  ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
0 2719

Discussed 21.06.2023 - 06.07.2023

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :  
0 2521

Discussed 14.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի փոփոխության նախագիծը բխում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգում առկա կարգավորումների տարընկալումները չեզոքացնելու անհրաժեշտությունից։
0 2287

The draft has been accepted

Discussed 06.04.2023 - 21.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ N    -Ն   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է`  Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործող լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունների մատուցման դիմաց 1 երեխայի հաշվով սահմանել 600 դրամ: Լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունները կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան որոշումների հիման վրա: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սևան համայնքի ղեկավար՝                       Սարգիս Մուրադյան
0 2791