Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1896

Discussed 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայությունների մատուցումը՝ բաժանորդի նոր միացումը այլ բաժնորդի ներքին ցանցից իրականացնելու դեպքում: Միաժամանակ, գործնական վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է ճշգրտել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի դեպքում կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  վերահաշվարկի բանաձևը:
0 2607

Discussed 16.06.2020 - 02.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:
0 7459

Discussed 24.10.2019 - 10.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:
10 2234

Discussed 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը։
0 8003

Discussed 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման փոփոխություններին։   
0 8785

Discussed 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով հստակեցվել են նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու գործընթացը, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի մշակման սկզբնական փուլում կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ժամկետները։
0 8610