Discussed 02.03.2022 - 17.03.2022 Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եվ դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար: 4 1 0 4859
The draft has been accepted Discussed 28.09.2021 - 18.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի Կառավարությունն է սահմանում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող որոշումը։ Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի Կառավարությունն է սահմանում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող որոշումը։ 2 0 0 4674
Discussed 11.08.2021 - 26.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է ՀՀ կառավարությունը: 0 0 0 4851
Under development Discussed 15.06.2020 - 30.06.2020 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում, չնայած այն հանգամանքին, որ «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները: Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին ավելի մեծ ծավալով իրակնացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարևոր քայլ: Օրենքների ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով: 2 1 0 5750
Under development Discussed 18.12.2019 - 02.01.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման խնդիրների լուծմանը, հողերի կառավարման արդյունավետությունը և անապատացման հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացմանը, կիրականացվեն «Ռիո»-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունները, ինչպես նաև կընդլայնվի միջազգային համագործակցությունը: 5 0 0 6942