Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 07.01.2025 - 22.01.2025

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը և տեղեկությունների և փաստաթղթերի ձեվերը սահմանելու մասին
Մնաց {days} օր
0 1478

Discussed 07.01.2025 - 22.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ, 17-րդ և 26-րդ կետերով։
Մնաց {days} օր
0 1791

Discussed 24.07.2024 - 14.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև  անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը:
Մնաց {days} օր
1 3088

Discussed 30.12.2022 - 14.01.2023

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
Մնաց {days} օր
0 4954

Discussed 24.11.2021 - 09.12.2021

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են իրավահարաբերությունները խաղային ոլորտում: Ընդ որում, խաղային ոլորտը վերոնշյալ օրենքների իմաստով ընդգրկում է բոլոր տիպի շահումով խաղերը` ներառյալ միջազգային պրակտիկայում ընդունված, որպես «մոլեխաղ» սահմանվող խաղերը:
Մնաց {days} օր
0 7325
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: