Discussed 21.06.2020 - 07.07.2020 «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները: 5 4 24 10456
Discussed 18.01.2020 - 02.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը: 6 8 1 7672
Discussed 13.05.2019 - 30.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանմբ կհստակեցվեն տնօրենի ընտրության բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն, մրցույթ հայտարարելու, անցկացնելու, բողոքարկման և նշանակման հետ կապված հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: 6 0 1 13205
Discussed 24.08.2018 - 09.09.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները: 5 1 1 11827
The draft has been accepted Discussed 02.08.2018 - 17.08.2018 Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները: 0 7058