Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.10.2021 - 27.10.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահամնելու մասին» թիվ 1731-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 2068-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսայի պետական կոմիտեի  մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշումը:                                                                                                                                                                                                                                     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի և  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի դրույթների կիրարկումը:
0 4009

Discussed 23.11.2019 - 13.12.2019

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 71-Ն որոշմամբ հաստատված № 2 հավելվածով սահմանված թվով 14 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումների և դրանց արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համապատասխանեցմամբ:
0 6519