Discussed 21.05.2019 - 05.06.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջների կատարմամբ: 3 0 0 7097
Discussed 15.04.2019 - 01.05.2019 «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների նոր ուղղություններով համալրելով, ինչպես նաև արդի տեխնոլոգիական պահանջներին և միջազգային գործող կարգերին համապատասխանեցնելով: Համալրված կազմակերպության գործառույթները խթանելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և երկրատեղեկատվական համակարգի (GIS) շահառուների միջև ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, տվյալների փոխանակումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալում աշխատանքների հրապարակումը: 5 4 0 12990
Discussed 03.04.2019 - 18.04.2019 «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների,բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին: 20 1 0 9886
Discussed 12.03.2019 - 28.03.2019 «Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ, անշարժ գույքի շուկայական գնահատությունների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարքների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ, պայմանագրային և գնահատված գների անցկացում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտիների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում: 1 6 5 14356
Discussed 12.03.2019 - 28.03.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատրելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթ Սույն օրենքով Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: 6 1 1 8713
Discussed 07.03.2019 - 22.03.2019 «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը: Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված արժեքները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման համար: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: 2 3 0 12899
Discussed 06.02.2019 - 25.02.2019 «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշումներով սահմանված չափերով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 3 0 0 7639