Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 22.03.2024 - 06.04.2024

«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ 1- Ընկերությունը կհանդիսանա հենց այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում  յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, ինչպես նաև  Մանանդյան փողոց,  41 հասցեի  մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ: ՆԱԽԱԳԻԾ 2- Գույքը կօգտագործվի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով և հնարավորություն կտա իրականացնել Բարձրագույն վարպետության մարզադպրոց և Ադապտիվ սպորտի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։ Հետագայում նախատեսվում է Կենտրոնին ամրացնել հանրապետությունում նոր կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում  յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները  և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:
0 1663

Under development

Discussed 22.03.2024 - 06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:
3 1488

Discussed 30.11.2023 - 16.12.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ              Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
0 1729

Under development

Discussed 29.11.2023 - 19.12.2023

«ԱՐԱՔՍ ԱՐԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՍՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությունը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվել ադապտիվ սպորտով, ինչը վերջիններիս համար խթան կհանդիսանա ինքնադրսևորվելու և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու համար։  
0 1577

Under development

Discussed 09.11.2023 - 27.11.2023

ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծանրամարտի մեծահասակների 2023 թվականի Աշխարհի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցված, ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2023 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր Սամվել Ավետիսի Գասպարյանին   պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ 
0 1581

Under development

Discussed 04.08.2023 - 25.08.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԿ ՎԱՀԵԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ։
0 1885

Discussed 24.07.2023 - 12.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի № 1096-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ստեղծումը պայմանավորված է մեր երկրում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ, ինչպես նաև մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած մինչև երեք արդյունքների գնահատմամբ:
0 2048