The draft has been accepted Discussed 01.11.2023 - 16.11.2023 «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների սեփականատերերի կողմից տրվող հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևի հաստատում 0 0 0 1509
Discussed 01.11.2023 - 19.11.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշուման N 2 հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում: 3 2 1 1672
Under development Discussed 26.09.2023 - 16.10.2023 «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով սահմանված փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր մարմնի իրավասությունների և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։ 2 0 0 2118
Discussed 26.06.2023 - 11.07.2023 «ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել լիազորված տնտեսական օպերատորին պատկանող տարածքներում ժամանակավոր պահպանվող ապրանքների հետ մեկտեղ այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել լիազորված տնտեսական օպերատորների համար ապրանքների պահպանությանն առնչվող հատուկ պարզեցված ընթացակարգի կիրառության հնարավորությունը։ 2 0 1 1800
Discussed 20.06.2023 - 05.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար: 1 4 0 2123
Discussed 09.06.2023 - 24.06.2023 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան: 0 9 4 2514
Discussed 15.05.2023 - 05.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։ 9 4 0 4026
Discussed 13.07.2022 - 28.07.2022 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ Առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։ 2 2 5 4863
Discussed 13.06.2022 - 28.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր, ինչպես նաև Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 0 1 0 3371