Under development Discussed 19.03.2021 - 03.04.2021 Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Որոշման ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի (սպասարկում է Երևան քաղաքի վարչական տարածքը) լուծարման պարագայում Երևան քաղաքում կապահովվի ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը։ 7 2 0 5835
Under development Discussed 25.08.2020 - 09.09.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի Ոստիկանության սպառազինության ցանկում ընդգրկված զենքերի տեսակները, ինչպես նաև ցանկում ընդգրկված զենքերի և ռազմամթերքների անվանումները, կապահովվի Ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության գործունեության համար զինատեսակների ձեռքբերումը՝ օրենսդրության պահանջներին համապատասխան: 1 1 0 7427
Under development Discussed 30.07.2020 - 14.08.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նոր ձևավորվող արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայողների ամսական լրավճարների պահպանում, միաժամանակ ՀՀ կառավարության 03․07․2014 թվականի № 712-Ն որոշմամբ սահմանված ամսական հավելումների չափերի զգալի բարձրացման հետ միասին աշխատանքի վարձատրության էական բարելավում, արտաքին ծառայության պատշաճ կազմակերպման, իրականացման, արդյունքում՝ քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացման, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում։ 0 2 0 6507
Under development Discussed 30.07.2020 - 14.08.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.04.2020թ. թիվ 638-Լ որոշման հիման վրա ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանման համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի թիվ 752-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 8-րդ կետի: 2 1 0 7841
Under development Discussed 25.06.2020 - 10.07.2020 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաև լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ։ 3 5 3 8884